Մայիսը նույնպես կլինի տեղումնառատ
30/4/2025 14:11

Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ,- գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Քանի որ մայիս ամսվա տեղումների քանակի ամսական նորմաները բավականին մեծ են, ապա կարող ենք համարել, որ մայիսը նույնպես կլինի բավարար տեղումներով կամ տեղումնառատ»,- նշել է նա:
Երևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 1-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։