Արմեն Դանիելյանն ազատվեց պաշտոնից

30/4/2025 19:05

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Դանիելյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Դանիելյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Հիշեցնենք՝ Արմենը Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։