Չախոյանն ազատ արձակվեց, կմնա հիվանդանոցում
30/4/2025 19:07

Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։ Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում։
Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։ Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»,- գրել է նա։