Իրանում երկրաշարժից 19 մարդ է տnւժել

1/5/2025 12:44

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 19 մարդ է տուժել, հայտնում է Tasnim գործակալությունը: Էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներում այսօր առավոտյան երկրաշարժից փախչելիս 19 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Թեև վիրավորների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, սակայն վնասվածքները աննշան են, և բոլորի վիճակը լավ է: Ռազավի Խորասանի նահանգապետը Mehr-ին տված հարցազրույցում նշել էր, որ երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։ Նյութական վնասը գնահատելու համար տարածք են գործուղվել գնահատման խմբեր։ Երկրաշարժը զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։