Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չեն կարող բռնագանձվել

1/5/2025 14:51

Սահմանադրական դատարանի որոշումից անկախ, Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները: Այս մասին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Եվ ես գտնում եմ, որ անկախ նրանից, որ իր մոտ առկա է բոլոր հիմնավորումները որևէ անձ, ներառյալ Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը, պարտավոր չեն դատական գործընթաց անցնել և ապացուցել իրենց կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը: Բոլոր երկրները, որոնք որ դա արել են, ունեցել են կորուստներ, ոչ թե՝ աճ: Բոլոր քաղաքացիները, ովքեր ակնկալել են, որ այս գործընթացի արդյունքում իրենց բարեկեցությունը պետք է լավանա, իրականում վատացել է: Դրա համար, ես բոլոր գործերով միջնորդելու եմ, որ, ըստ էության, մերժվի հայցադիմումները»,-ասել է նա: