Իրան-ԱՄՆ բանակցությունները հետաձգվել են
2/5/2025 08:35

Իրանի և ԱՄՆ-ի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են, հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարը:
Հանդիպման նոր ամսաթիվը կհայտարարվի, երբ կողմերը համաձայնության հասնեն: Հետաձգման պատճառը տեխնիկական խնդիրներն են:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ իրանական պատվիրակությունը կհանդիպի Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության պատվիրակությունների հետ։