Գյումրու փոխքաղաքապետեր են ընտրվել

2/5/2025 14:58

Գյումրիի ավագանիում այսօր՝ մարտի 2-ին, փոխքաղաքապետեր են ընտրվել: Առաջին փոխքաղաքապետ ընտրվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը՝ 17 կողմ, 0 դեմ և 13 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ: Մյուս փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվեց Վարդան Ղուկասյանի ընկերը՝ Գագիկ Մանուկյանը: Երկու դեպքում էլ ՔՊ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել: