Առատ ձյուն՝ Մոսկվայում

2/5/2025 19:32

Մայիսի 2-ի գիշերը Մոսկվայում տեղացել է 14 մմ տեղում, կամ մայիսյան ընդհանուր տեղումների 22%-ը։ Այս մասին հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը, հաղորդում է «Վեդոմոստին»։ Մայրաքաղաքում ձյունը սկսել է տեղալ ուղիղ ժամը 00:00-ին։ Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում առատ ձյուն է նկատվել։ Մայիսի 3-ի գիշերը կլինեն ցրտահարություններ, և ճանապարհներին մերկասառույց կլինի։ Մայիսի 3-ի օրվա ընթացքում սպասվում է թույլ անձրև և մինչև +13 աստիճան տաքացում։ ՌԴ մայրաքաղաքում ձյունը կհալվի մինչև ժամը 12:00-ն։