Հայաստանում կյանքից հեռացել է ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը
3/5/2025 10:13

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել աշխատանքից դուրս ժամերին։
«Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա նրա ազատ ժամանակն էր։ Մահը վրա է հասել բնական պատճառներով»,- ասացին ԵՄ առաքելությունից։
ԵՄ դիտորդական առաքելությունն իր ցավակցությունն է հայտնում դիտորդի ընտանիքի անդամներին և հարազատներին։