Ալեքսանդր Վուչիչը հոսպիտալացվել է

3/5/2025 20:07

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գտնվում է զինվորական հոսպիտալում, նրան շտապ հոսպիտալացրել են: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վուչիչն ընդհատել է ԱՄՆ կատարած այցը և վերադարձել Սերբիա առողջական խնդիրների պատճառով։ «Վուչիչի վիճակը կայուն և բավարար է, սակայն նա մի քանի օր չի կարողանա վերադառնալ աշխատանքի»,- ավելի ուշ հայտարարել է Ռազմաբժշկական ակադեմիայի Դինչիչի սրտաբանը։