ՃՏՊ Արմավիրում․ տուժածներ կան

4/5/2025 10:15

Մայիսի 4-ին, ժամը 00։48-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, դուրս բերել ուղևորի և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։