Վնուկովոյում սահմանափակումներ են
4/5/2025 12:05

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում տեղական ժամանակով 09:06-ից մտցվել են ժամանակավոր սահմանափակումներ․ այս մասին հայտնում են Ռոսավիացիայից։
Ռուսաստանյան գերատեսչությունը սահմանափակումների նպատակը համարել է քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովումը։
«Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում չվերթներ։
Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար․ դա առաջնահերթություն է»,- նշել են Ռոսավիացիայից։