Ինքնաթիռն ընկել է տան վրա

4/5/2025 12:09

Կալիֆոռնիայի Սիմի Վելի քաղաքում Van’s RV-10 փոքր ինքնաթիռը կործանվել է՝ ընկելով բնակելի տան տանիքին: Օդաչուն, որի ինքնությունը չի հաղորդվում, միակ մարդն է եղել ինքնաթիռում: Նա զոհվել է։ Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, հայտնում է ABC News-ը։ Ընկնելու պահին տանը բնակիչներ են եղել։ Նրանք չեն տուժել, ասել է Վենտուրա շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Էնդրյու Դաուդը։ Դեպքի վայր է մեկնել 40 հրշեջ, որոնք մարել են կրակը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Լանկաստերի Ուիլյամ Ջեյ Ֆոքսի օդանավակայանից և ուղղություն է վերցրել դեպի Կամարիլո օդանավակայան, հայտնում է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը: