Երթուղայինը բախվել է գազատար խողովակին

4/5/2025 12:11

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ: Մեկ տուժած տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: Փրկարարները հոսանքազրկել են միկրոավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և հինգ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։