Նոր Նորքի թաղապետը ներողություն է խնդրել
5/5/2025 12:17

Բռնության որեւէ ձև, լինի ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է,- այս մասին Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ասել է՝ «Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, եւ կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն: Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին: