Արմեն Դանիելյանը ձերբակալվել է
5/5/2025 15:10

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին քիչ առաջ ձերբակալել են՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են այս լուրն ու նշել, որ մանրամասներ կհայտնեն քիչ անց։
Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնել է, որ ՍԱՏՄ աշխատակիցների ձերբակալության մասին ինքը տեղյակ չէ։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Դանիելյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Արմենը Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։