Իրանը կհարվածի այն երկրներին, որտեղից հարձակումներ կգործեն

5/5/2025 18:39

Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական ռազմական թիրախ է համարելու ցանկացած երկիր, որի տարածքից կարող է հարձակում գործել Իրանի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ «Եթե որևէ երկրի տարածք օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, ապա այն կդառնա օրինական թիրախ՝ միջազգային իրավունքի համաձայն»,- ընդգծել է դիվանագետը։ Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման դեպքում Իրանի զինված ուժերը հարվածներ կհասցնեն տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և այլ օբյեկտներին։