Երևանյան լճում հայտնաբերվել է որոնվող Մայա Բորյատինսկայայի մարմինը

6/5/2025 15:50

Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Բորյատինսկայայի դին և դուրս բերել ափ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Նշենք, որ երեխան Մանկական երկաթուղու տարածքում ընկել էր Հրազդան գետը: