Գուտերեշը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

7/5/2025 09:53

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հաղորդում է The Guardian-ը։ Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում Հնդկաստանի ռազմական գործողությունների կապակցությամբ։ Գլխավոր քարտուղարը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել առավելագույն ռազմական զսպվածություն։ «Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Հնդկաստանի կողմից վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով իրականացվող ռազմական գործողություններով։ Նա կոչ է անում երկու երկրներին էլ ցուցաբերել առավելագույն ռազմական զսպվածություն», - ասել է նա։ Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ «աշխարհը չի կարող թույլ տալ ռազմական բախում Հնդկաստանի և Պակիստանի միջև»։