ԲԴԽ նոր անդամներ են ընտրվել

7/5/2025 14:23

ՔՊ ձայներով ԲԴԽ անդամներ են դարձել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը և Աշոտ Հայրապետյանը։ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես պաշտոնանկ արվեց: Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում: Աշոտ Հայրապետյանը ևս նախկինում աշխատել է նախարարությունում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։