Շենքի բակում դի է հայտնաբերվել

7/5/2025 14:29

Այսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա:  Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը կլինի 17-25 տարեկան:  Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար թե անզգուշաբար վայր ընկնելու հետևանք՝ պարզվում է:  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: