Գազատար է վնասվել

7/5/2025 18:45

Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով մայիսի 7-ին ժամը 17։10-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի, Զորավան, Արագյուղ բնակավայրերի, «Նատի» թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ից։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 21։00։