Հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալներ են փոխանակվել
7/5/2025 23:52

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։
Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։ «Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքերի մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,-Factor.am-ին հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ միաժամանակ Փաշինյանի գրասենյակից չեն հստակեցրել՝ ադրբեջանական կողմը իր իսկ խախտումների մասին է տեղեկություններ տրամադրել, թե հայկական կողմի ենթադրյալ խախտումների։