Հռոմի Պապ չի ընտրվել

7/5/2025 23:57

Սև ծուխ՝ Սիքստինյան կապելլայից. Հռոմի Պապ չի ընտրվել։ Կոնկլավը կշարունակվի վաղը։ Սովորաբար, Կոնկլավի առաջին օրը քվեարկության միայն մեկ փուլ է լինում: Կոնկլավները, որոնք ընտրում էին նախորդ պոնտիֆիկոսներին՝ Ֆրանցիսկոսին, Բենեդիկտոս XVI-ին և Հովհաննես Պողոս II-ին, տևեցին երկու-երեք օր: Ամենաերկար կոնկլավը տևել է գրեթե երեք տարի։ Դա 13-րդ դարի երկրորդ կեսին էր։ Կոնկլավին մասնակցում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոտ 130 կարդինալներ։ Ընտրությունները տեղի են ունենում գաղտնի, իսկ գաղտնիության խախտումը հանգեցնում է ավտոմատ հեռացման: Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում ապրիլի 21-ին: Պոնտիֆիկոսը մահացել է ինսուլտից, որը հանգեցրել է կոմայի և այնուհետև անդառնալի սրտի անբավարարության: