Կրեմլում մեկնարկել է Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

8/5/2025 11:51

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի մեծ պալատի Սուրբ Գեորգի սրահում հանդիպել է Մոսկվայում այցով գտնվող Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին: Սպասվում են ինչպես դեմ առ դեմ ​​բանակցություններ առաջնորդների միջև, այնպես էլ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Կրեմլը հայտարարել է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն «ամենակարևոր հարցերը», ներառյալ ուկրաինական հակամարտությունը և ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Քննարկվելու է նաև երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում. խոսք կլինի «Սիբիրի ուժը 2» գազատարի մասին, որը ենթադրաբար պետք է ձգվի Յամալի և Արևմտյան Սիբիրի տարածքից մինչև Չինաստան։ Բանակցություններից հետո Պուտինն ու Սի Ծինփինը երկու համատեղ հայտարարություն կստորագրեն և ելույթ կունենան մամուլի ներկայացուցիչների առաջ։ Սպասվում է նաև միջկառավարական և միջգերատեսչական մի շարք փաստաթղթերի հաստատում։ Ծինփինի այցը համընկնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ։ Վաղը Չինաստանի առաջնորդը Հաղթանակի շքերթի գլխավոր հյուրն է լինելու։