Կլոունություններով թույլ չեն տալիս ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան

9/5/2025 08:38

Իշխանությունը մի բան շատ լավ է անում` տարբեր կլոունություններով և կեղծ թիրախներով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրել այս մասին։ «Մեկ ամիս է օդում հարցադրում է կախված` ի՞նչ է ուզում Ադրբեջանը և ինչու՞ է անընդհատ թիրախավորում խաղաղ բնակավայրերը: Թեև իշխանությունը ժլատություն է անում` ներկայացնելու հատկապես Խնածախ-Խոզնավար հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն դրանից իրադրությունը միայն առավել վտանգավոր բնույթ է ստանում: Իշխանությունը մի բան շատ լավ է անում` տարբեր կլոունություններով և կեղծ թիրախներով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան: Իսկ Հայաստանի իրական օրակարգը շարունակում է զիջել արհեստական, շինծու թեմատիկային»,- գրել է նա: