Սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակվում
23/5/2025 19:36

Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից։
«Մոտ երեք շաբատ առաջ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ և խնդրել հայտնել՝ Ադրբեջանը պատասխանե՞լ է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: Արտգործնախարարության պատասխանից պարզ չի դառնում Բաքվից պատասխան ստացվե՞լ է, թե ոչ»,– գրել է լրատվամիջոցը։