Ուկրաինական ԱԹՍ-ները գրnհել են Մոսկվան

25/5/2025 19:11

Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքի վրա։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։ «Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում և չեն իրականացնում թռիչքներ։ «Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, սա առաջնահերթություն է», - հաղորդում է «Ռոսավիացիան»: