Հայրենիքի նկատմամբ պարտքն էլ դառնում է ընտրության հարց

26/5/2025 09:25

Մեր խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ բանակը ծառայությունից և առաքելությունից վերածեցին աշխատանքի,- «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրել․ «Երբ զինծառայողի արժանիքներն ու պարտականությունները դիտարկվում են զուտ ֆինանսական տեսանկյունից, ապա հայրենիքի նկատմամբ պարտքն էլ դառնում է ընտրության հարց: Երբ գաղափարը զոհաբերվում է հանուն փողի և դառնում երկրորդական, փլուզվում է այն վերջին պատվարը, որն իր վրա էր պահում համակարգի ֆունդամենտը»,- գրել է նա։