Ֆրանսիայի ԱԳ նախարարը Երևանում է
26/5/2025 14:49

Մեկնարկել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի պաշտոնական այցը Հայաստան:
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի առանձնազրույցը:
«Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, նաև Հայաստանի կողքին, Գորիսում հյուպատոսություն ենք բացելու»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
«Հարկ եմ համարում նաև ընդգծել մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում՝ թե՛ մասնագետների վերապատրաստումների, թե՛ սպառազինությունների տրամադրման հարցում։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու երկրի պաշտպանությունն ու սուվերենությունը»,– ասել է նա: