Ջեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
27/5/2025 18:43

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու և անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից: