FlyOne Armenia-ի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել

27/5/2025 18:46

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյոք վարույթ է հարուցվել FlyOne Armenia-ի դիմումի հիման վրա. «Խոսքը վերաբերվում է հետևյալին՝ հայկական ավիաընկերությունների համար եվրոպական շուկայում մենք սև ցուցակում ենք, կառավարության որոշումը թվացյալ հավասար պայմաններ է ստեղծում ՝ եթե մենք էլ եվրոպական շուկաներին հասանելիություն ունենանք, բայց այս դեպքում ստացվում է, որ հայկական ավիաուղիների այլ երկրից ՀՀ տեղափոխված ուղևորը կարող է տեղափոխվել Եվրոպական այլ երկիր՝ ոչ իր կողմից, որովհետեւ մենք սև ցուցակում ենք», - ասել է նա։ Գևորգյանը չի մեկնաբանել Գաբրիելյանի հարցը՝ նշելով, որ եթե չի սխալվում՝ վարույթ կա հարուցված՝ պետական մարմնի հակամրցակցային գործով: «Կհասկանանք պետությունը իր վարքագծով սահմանափակել է շուկան, թե չի սահմանափակել»,- նշել է նա: