Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է
28/5/2025 14:32

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածություն է պահպանվում։
«Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Բելոուսովը՝ նշելով, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։