Թրամփը շնորհավորել է Ալիևին

28/5/2025 18:50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ: Նամակում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ «Հակամարտության խաղաղ լուծումը կապահովի հարավկովկասյան տարածաշրջանի ավելի բարեկեցիկ ապագա և ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի։ Հիմա ժամանակն է հավատարիմ մնալու խաղաղությանը և սկսելու Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանը»,- նշվում է հաղորդագրության մեջ: