Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

29/5/2025 12:01

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Եվրասիական տնտեսական միության օրվա առթիվ։ Նա ուղերձներ է հղել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին: «ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա՝ ապահովելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Կատարվում է ազգային իրավակարգավորման համակարգերի ներդաշնակեցում կարևորագույն ոլորտներում, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր»,- ասվում է ՌԴ ղեկավարի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Պուտինը վստահ է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կշարունակեն ամեն կերպ ամրապնդել կառուցողական բազմակողմ համագործակցությունը՝ ի շահ իրենց ժողովուրդների, եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման շահերից։ «Ձեզ մաղթում եմ առողջություն և հաջողություն, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»,- եզրափակել է ՌԴ նախագահը։ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ ասոցիացիայի նպատակներն են մասնակից երկրների տնտեսական զարգացումը, արդիականացումը և մրցունակության բարձրացումը համաշխարհային շուկայում։