Հունիսի 2-ին Հայաստանում կբացվի Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ

29/5/2025 15:58

Գորիսում երկուշաբթի՝ հունիսի 2-ին, կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը: Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: Այս շաբաթ Երևանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել: