Թրամփը Քանյե Ուեսթի խնդրանքով կրճատել է Չիկագոյի հանցախմբի ղեկավարի պատիժը

29/5/2025 21:27

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեփեր Քանյե Ուեսթի խնդրանքով կրճատել է Chicago Apostle Gangsters խմբի առաջնորդ Լարի Հուվերի 6 ցմահ ազատազրկումը։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Հուվերը Կոլորադոյի դաշնային բանտից կտեղափոխվի Իլինոյս նահանգի բանտ։ Այնտեղ նա կշարունակի կրել 200 տարվա ազատազրկման մնացած մասը։ Տղամարդը դատապարտվել է 1997 թվականին: Նա մեղավոր է ճանաչվել դաշնային քրեական իրավունքով հանցագործությունների մեջ: Խմբավորումը զբաղվում էր թմրանյութերի վաճառքով: Ուեսթը X սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ դատավճիռը կրճատելու համար։ «Բառերը չեն կարող արտահայտել իմ երախտագիտությունը մեր հավատարիմ և հաստատակամ նախագահ Դոնալդ Թրամփին Լարի Հուվերին ազատ արձակելու համար»,- գրել է ռեփերը։