ԱՄՆ դեսպանատունն անցել է նոր առցանց համակարգի

30/5/2025 12:47

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգի: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից: «Մեր նոր համակարգը գործարկվել է այսօր, և դուք կարող եք օգտագործել այն՝ հարցազրույցի օր և ժամ ամրագրելու, փաստաթղթեր ներկայացնելու, հարցազրույցին չներկայանալու մասին (no show) հայտ ներկայացնելու, ավելի վաղ հարցազրույցի օր ամրագրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: