Պետդեպի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
30/5/2025 13:10

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան: Բաքվում են պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հակը և Պետդեպարտամենտի եվրոպական հարցերով ավագ խորհրդական Ուայաթ Թելկեն:
Այցի նպատակն է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի հետ՝ ելնելով ԱՄՆ-ի շահերից, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Նախօրեին էլ Բաքու էր ժամանել ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսը: