Բանադրանքի ենթարկե՛լ Նիկոլ Փաշինյանին

30/5/2025 14:20

Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ և խոնարհ զավակ, խնդրում եմ նրա Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին,- «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանն է գրել այս մասին. «Հիշեցնեմ, որ անցյալում Հայ Առաքելական Եկեղեցին բանադրանք էր կիրառում՝ - հերձվածանքների, սխալ ուսմունք տարածողների կամ - եկեղեցու հեղինակությունը մերժողների նկատմամբ։ Ես այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը»։