Արցախի նախագահը կալանավորված չէ

30/5/2025 18:40

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. Հարգելի հայրենակիցներ և լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, նման բովանդակությամբ տեղեկությունները կեղծ են և կոնկրետ նպատակներ հետապնդող։ Ավելին՝ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ քննվող որևէ վարույթով վերջինս մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։ Անդրադառնալով ՀՀ ԶՔԳ վարչությունում քննվող վարույթին՝ նշեմ, որ այդ վարույթով վերջինս հարցաքննվում է որպես վկա և այն նախաձեռնված չէ իր նկատմամբ։ Ինչ վերաբերում է հարցաքննությունների ինտենսիվությանը և դրանց շարունակականությանը, ապա դրանք պայմանավորված են միայն վարույթի ծավալով։ Միաժամանակ խնդրում եմ ըմբռնմամբ ու հարգանքով մոտենալ այդ վարույթի շրջանակներում տվյալներ չհանրայնացնելուն։ Ով-ով, բայց ես միշտ և հնարավորինս համագործակցել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»: