Դեղեր նշանակեք, թույլ մի տվեք դեղերի վրա ալկոհոլ օգտագործի

30/5/2025 18:42

«Էդ մարդու հոգեկան առողջությամբ զբաղվեք, դեղեր նշանակեք, թույլ մի տվեք դեղերի վրա ալկոհոլ օգտագործի»,- Փաշինյանի աղմկահարույց գրառումներին NEWS.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Երկուսով ընկել են հիստերիայի մեջ, նշանակում է՝ վախեցած են, վատացած են, ամեն ինչ արել են 7 տարի շարունակ, ինչ կեղտ ասես լցրել են եկեղեցու վրա, բայց հակառակը՝ եկեղեցու վարկանիշը բարձրացել է, բա դրանից իրենք չհուզվե՞ն։ Սա արշավ է հայ եկեղեցու դեմ, եկեղեցին հաղթելու է այս պատերազմում։ Ադրբեջանական մամուլում տեսեք ինչ խրախճանք է տիրում։ Նիկոլ Փաշինյանը իր թուրք եղբայրների հետ ձեռք ձեռքի տված արշավ են անում»,– ասել է Միքայել Սրբազանը։ Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել է նաեւ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ կոչ անելով իրավապահ մարմիններին պահանջել Փաշինյանի կնոջից տալ մանկապիղծ հոգեւորականների անունները. «Քննչական կոմիտեն հիմա էդ կնոջ կողքը պիտի լիներ եւ ասեր՝ տուր անուն ազգանունները, եթե չտար, իրեն պիտի կալանավորեին, եթե ինքը գիտի մանկապիղծ հոգեւորականների մասին, ու չի ասում, լռում է, ուրեմն հանցագործ է»: