«Միսս Աշխարհ 2025»-ում հաղթել է Թաիլանդի ներկայացուցիչը

1/6/2025 11:07

Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում ավարտվել է «Միսս Աշխարհ-2025» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի հաղթող է ճանաչվել Թաիլանդի ներկայացուցիչ Սուչատա Չուանգսրին։ Նա հաղթել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած 108 մասնակիցներից։ Չուանգսրին 21 տարեկան է, սովորում է քաղաքագիտության ֆակուլտետում։ Երկրորդ տեղը գրավել է Եթովպիայի ամենագեղեցիկ աղջիկը՝ Հասեթ Դրեյ Ադմասուն, երրորդ տեղը՝ Լեհաստանի մասնակից Մայա Կլայդան։ Հայաստանը «Միսս Աշխարհ-2025» գեղեցկության մրցույթում ներկայացնում էր 19-ամյա Ադրինե Աճեմյանը։