Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

1/6/2025 12:57

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր»,- գրել է նա։