Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին
1/6/2025 14:38

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50-ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։
Քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։