Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվել

2/6/2025 12:12

Ադրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ փաշինյանական հարձակումների մասին անդադար գրում է,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է ահազանգում. «Մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը խրախուսում ու քարոզչական սպասարկում է իրականացնում հայաստանյան կառավարչի համար, մյուս կողմից` բացահայտում իր ներքին վախերն ու անհանգստությունը Հայ Առաքելական Եկեղեցու դերի, ազդեցության և ազգային դիրորոշումների վերաբերյալ: Բաքվից Էջմիածինը ներկայացվում է որպես ռևանշիզմի օջախ, ինչի տակ պետք է հասկանալ Եկեղեցու կողմից դրսևորած անհանդուրժողականությունը պաշտոնական Երևանի հանձնողական, պարտվողական և ուրացման քաղաքականությանը: Ադրբեջանում էլ գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի և պետք է հիմնական դիմադրողականության կենտրոններից մեկն անընդհատ «կրակի տակ պահել»: Ու այս տեսանկյունից Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվել, ինչն էլ համատեղ ջանքերով առաջ են մղում»,- գրել է նա։