Մադրիդի «Ռեալ»-ն ամենավարկանիշային ակումբն է

2/6/2025 12:26

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո իր պաշտոնական կայքում հրապարակել է եվրոպական ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որն ունի 143,500 միավոր։ Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթին» (137,750), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»՝ 135,250 միավորով։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ 118,500 միավորով։ Իսկ եզրափակչի մասնակից Միլանի «Ինտերը» իններորդ տեղից բարձրացել է վեցերորդ՝ 116,250 միավորով։ Լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը․ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 143,500 «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 137,750 Մյունխենի «Բավարիա» (Գերմանիա) – 135,250 «Լիվերպուլ» (Անգլիա) – 125,500 ՊՍԺ (Ֆրանսիա) – 118,500 «Ինտեր» (Իտալիա) – 116,250 «Չելսի» (Անգլիա) – 109,000 «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – 106,750 «Ռոմա» (Իտալիա) – 104,500 «Բարսելոնա» (Իսպանիա) – 103,250