Գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են լսվում
2/6/2025 18:55

Սյունիքում մերթընդմերթ հակառակորդի կողմից ուղիղ կրակոց է լինում, ինչի արդյունքում նաև լինում են դեպքեր, երբ կրակոցները դիպչում են ենթակառուցվածքներին ու ընտանի կենդանիներին. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Շատ վատ է, որ կրակում են, երևի 3 ամիս է ու ավելի, որ գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են լսվում»,- նշել է նա։
Մարզպետի խոսքով՝ ՊՆ-ն հստակ արձանագրում է փաստն ու դիրքորոշում ունի այս առնչությամբ։
«ՊՆ ասածին ավելացնելու բան, երևի թե, չունեմ»,- ասել է Ղուկասյանը։