Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել
2/6/2025 19:36

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպան։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, որոշումը ստորագրել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։ Նստավայրը Փարիզն է։