Մեզ համար վտանգավորը` հակամարտությունը մեր սահմաններ չբերելն է

4/6/2025 11:58

Ռուս-ադրբեջանական քաղաքական-քարոզչական փոխհրաձգությունն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում. «Բանը հասել է նրան, որ ՌԴ-ում նույնիսկ մտահոգություն ունեն, որ մի փուլում, ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացելու նախաձեռնություն հենց Ադրբեջանն է ունենալու: Թեև Բալթյան երկրներից, Ֆինլանդիայից եկող ազդանշանները ևս ՌԴ-ից չեն անտեսում, սակայն գոնե երևացող մակարդակում կասկածներ են արտահայտվում ադրբեջանական վարքագծի վերաբերյալ: Ինչևէ, եթե նախորդ տարվա վերջում, ադրբեջանական ինքնաթիռի խոցման համատեքստում ռուս-ադրբեջանական դիմակայությունը շատերը որպես իրավիճակից բխող հետևանք էին համարում, ապա դրանից հետո Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց և´ ՌԴ-ի հետ որոշակի դիստանցավորում անելու, և´ ՌԴ-ի դեմ տարբեր բնույթի սադրանքներ նախաձեռնելու համար: Մեզ համար առավել վտանգավորը` այդ հակամարտությունը մեր սահմաններ չբերելն է, ինչի հավանականությունը հնարավոր չէ բացառել»,- գրել է Աբրահամյանը։